Рубрика: Без рубрики, Ճամփորդություններ

 «Հոգևոր Հայաստան» ուսումնական ճամփորդություն

Մենք գնացինք ընկերներով և ուսուցիչներով Հռիփսիմե եկեղեցի և Գայանե եկեղեցի, եկեղեցում մենք երգեցինք ընկեր Մարինեի օգնությամբ։ Հետո գնացինք Զվարթնոցի տաճար, այստեղ շատ տուրիստներ կաին, նրանք խոսում էին English լեզվով և լավ էր, որ մենք կարողանում էինք նրանց հետ խոսել։ Նրանք շատ ուրախ էին և մեզ հետ սկսեցին երգել և պարել։ Նրանք անընդհատ ասում էին՝ << Plis one sing >>: Ինձ շատ դուր եկավ իմ ճամփորդությունը։

Рубрика: Ճամփորդություններ

Ճամփություն դեպի Գութանասար

Այսօր ես իմ ընտանիքի և մեր ընկերների հետ գնացել էինք Գութանասար։ Այնտեղ շա՜տ շոգ էր։ Մենք գնացինք մի հատ սարի մոտ, այնտեղ շատ սև ավազ կար, և մենք բահով փորեցինք տեսանք մի փոքրի դաշտամուկ, նրան սիրեցինք և բաց թողեցինք։ Քույրիկս մի փոքրիկ փոս էր գտել և պարկել էր նրա մեջ։ Բարձրանք սարի վրա և ձյունով խաղացինք, հետո իջանք սարի լանջին ուղիղ միտեղ և հայրիկիս հետ գնդակ խաղացինք։

Գութանասարի մասին տեղեկություն եմ գտել համացանցից․

 Բարձրությունը 2299,6 մ է

Ֆանտան գյուղից 2,5-3 կմ հարավ է, Ջրաբեր գյուղից` 4 կմ հյուսիս-արևելք։ 

Գութանասար, հանգած հրաբխային լեռնագագաթ է։

Մեր նկարները աող եք դիտել նկարաշարում․

Рубрика: Ճամփորդություններ

Կախարդական ճամպրուկը

Մենք գնացել էինք մեր դասարանով թատրոն. այդ թատրոնը կոչվում էր «Կախարդական ճամպրուկ»: Թատրոնը այն մասին է, որ երեք էլֆերից մեկը հիվանդ էր, իսկ երկրորդ էլֆը վախկոտ էր, իսկ երրորդը էլֆը ծույլիկ էր: Էլֆերի տնօրենը Ձմեռ պապն էր: Ծույլ էլֆը պայթուցիկը դրել էր վախկոն աղջկա սենյակում, երբ պայթեց, աղջիկը վախեցավ և այդ պատճառով էլ նա վախկոտ մնաց: Եվ նա իմացավ, որ պետք չէ վախենալ:

Рубрика: Ճամփորդություններ

Սանտայի հյուրերը

Այսօր դասարանով գնեցել ենք «Սանտայի հյուրերը նայելու: Մի տղա փոքր ժամանակ նամակ է գրել է Ձմեռ պապիկին և նրա նամակը տեղ չէր հասել: Այդ նամակը մնացել է պարկի մեջ 50֊ն տարի: Նա ուզել է Ելֆ դառնալ և նրա երազանքը կատարվեց: Ինձ համար շատ հետաքրքիր էր, կցանկանամ, որ նորից գնանք այնտեղ:

Рубрика: Ճամփորդություններ

Բարձունքի հաղթահարում դեպի Արզական

Սեպտեմբերի 29֊ին ես իմ ընկերների ու ընկերուհիների հետ գնացել էինք Արզական այստեղ մենք քանդված եկեղեցի, որը քանդվել է երկրաշարժից, եկեղեցու մեջ մենք երգեցիք Կոմիտասի Հայր մերը: Մենք շատ խաղեր խաղացինք աղջիկ փախցնոցի ինձ շատ դուր եկավ, որովհետև ես առաջին անգամ էի խաղում: