Рубрика: Հայոց լեզու

Կաքավ

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:

Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.

— Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:

Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ եւ հրամայեց.

— Կաքավին ասեք՝ թող էլ չերգի:

 

Կաքավը լռեց:

Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում: Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.

-Թագավորն ապրա՛ծ կենա, կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա. մեր հասկերը չեն քաղցրանա:

Արծիվն ասաց՝ թող երգի՛:

Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում. — Կըղա՜, կըղա՜:

Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.

— Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:

 

Հարցեր և առաջադրանքներ

 

1. Ի՞նչ թռչուններ գիտես, գրի՛ր նրանց անունները։

Ես գիտեմ այս թռչունների  անուները՝  արագիլ, արծիվ,  բու, աղավնի, ագռավ, բազե և այլն:

2. Դո՛ւրս գրիր 3 «չարաճճի» բառ։

կարմրակտուց, կարմրատոտիկ , Խռպոտ

3. Տեքստից դո՛ւրս բեր մեկից ավելի առարկա ցույց տվող բառերը։

տոտիկներով, արտերով, հավաքվեցին:

4. Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:

Այս պատմության մեջ կաքավը ամբողջ օրը երգում է և մոռացկոտ է:

5. Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում կաքավը:

Իմ կարծիքով կաքավը երգում է մարդկանց մասին:

6. Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի:

Մարդիկ կտխրեն և բնությունը անհետաքրքիր կլիներ՝

7. Նամակ գրի՛ր արծիվ արքային:

Բարև արծիվ արքա, ես Սառա Սարչյանն եմ: Ուզում եմ քեզ ասել, որ կաքավին չարգելես երգել , որովհետև նա մոռանում է երգելը, համ էլ նա շատ սիրուն ձյան ունի: 

 

 

Рубрика: Без рубрики

Ին՞չ են ուտում թռչունները

Կարո՞ղ ես պատկերացնել, որ թռչուններն ուտում են ամեն ինչ, նույնիսկ՝ քար:

Մի մեծ թռչունի ստամոքսում մի անգամ գտել են մեխեր, մանրադրամ, բանալիներ, կոճակներ…չորս կիլոգրամ քաշով, պատկերացնո՞ւմ ես:

Միջատակեր թռչունները միջատ են ուտում:

Հատիկակեր թռչունները հատիկ են կտցում, ձկնակերները՝ ձուկ են որսում: Թռչունները նաեւ մկներ ու օձեր են բռնում:

Կան թռչուններ, որոնք ծաղկահյութ են խմում, իսկ փայտփորիկը հիվանդ ծառերի փայտանյութով է սնվում:

Գառնանգղը ոսկորներ է կուլ տալիս: Նա մեծ ոսկորները վերեւից ցած է գցում, հետո այդ փշրված ոսկորները ուտում է:

Ժամանակ առ ժամանակ թռչունները բերանից դուրս են նետում կերի ավելցուկները՝ բրդի, փետուրների, ոսկորների մնացորդները:

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր այն տեղեկությունը, որը քո կարծիքով ամենահետաքրքիրն էր:

Ժամանակ առ ժամանակ թռչունները բերանից դուրս են նետում կերի ավելցուկները՝ բրդի, փետուրների, ոսկորների մնացորդները:

2. Դո՛ւրս գրիր 5 բառ, որոնք պատասխանում են ի՞նչ  հարցին։

Թռչուն, ծառ, ստամոքս,

3. Տեքստից դո՛ւրս բեր մեկից ավելի առարակ ցույց տվող բառերը։

Рубрика: Հայոց լեզու

Թռչունի մտածմունքը

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ

Առատ ու անփույթ,

Աշխարհքը ինձ համար կլոր էր անվերջ,

Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի

Մի փոքրիկ բնում,,

Տեսա՝ աշխարհքը ինչից է շինած

Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,

Նայում եմ դես-դեն,

Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,

Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,

Ամեն տեղ գնում,

Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած

Էլ չեմ հասկանում։

Հարցեր և առաջադրանքներ

1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Առատ֊Հարուստ:

Անփույփ֊անհոգ, անտարբեր, անուշադիր:

Կեղևը֊հացի գաթայի ևն  երեսի չոր շերտը:

Աշխարհքը֊Տե՛ս Աշխարհ:

Հարդից֊հարդի, [գոյական] Ցորենի գարու և այլ հացահատիկների ցողունների՝ կալսելով գոյացող մանրուքը, դարման:

Հիմի֊հիմիկվա, հիմիկվանից և (գավառական)՝ հիմիկուց, [մակբայ, գոյական] Նույնն Է՝ Հիմա:

2. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը:

Թռչունը մտածում է աշխարհքը և իր բունը

3. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ

Առատ ու անփույթ,

Աշխարհքը ինձ համար կլոր էր անվերջ,

Կեղևը` կապույտ։

20220924_193404

4. Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը:

Բնություներից, շենքերից, մարդիկ, կենդանիներ, բույսեր

5. Պատմի՛ր աշխարհի մասին:Կարդա՛ բանաստեղծությունը կամ բերանացի ասա: Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր:

6. Թռչունին նամակ գրիր:

Թռչուն ջան, որ գնայիր դպրոց կիմանայիր հիմա որ չես գնում չգիտես թե աշխարհ ինչից է շինած:

Рубрика: English

Ann and kitten

My name is Ann. I am five. I like cats and kittens. My kitten is little. His name is Bim. Bim is fine. I like my kitten Bim.

Անծանոթ բառեր

like {laik}-սիրել

bike- հեծանիվ

ride a bike- հեծանիվ վարել

kitten- կատվի ձագ

fine- լավ, հրաշալի

Ավարտեք նախադասությունները հետևյալ բառերով՝ Bim, bike,  little, fine, cats

  • My sister likes cats
  • Kate rides a bike
  • My kitten is little
  • His name is Bim
  • I am fine
Рубрика: Без рубрики

Ամենից լավ տունը

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ

Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,

Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ

Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,

Մի հին խըրճիթում,

Գետի եզերքին,

Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.

«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.

Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,

Էս գորշ խըրճիթն է,

Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,

Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,

Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,

Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու

Էս գորշ խըրճիթից,

Էս հին խըրճիթից,

Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,

Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,

Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…

Ու հառաչելով ետ վերադարձավ

Էն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,

Գետի եզերքին,

Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,

Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,

Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,

Էս գորշ խըրճիթն է,

Էս հին խըրճիթն Է,

Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Առաջադրանքներ՝

1.Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող 3 բառ։ Նշի՛ր գրության և արտասանության տարբերությունները։

Աշխարհ֊ հ տառը չի լսվում, բայց գրում ենք:

Ճամփորդել֊ լսում ենք ՝ թ, գրում ենք դ:

Անվերջ֊ լսում ենք ՝ չ, գրում ենք ջ:

Օրինակ՝

Արևածագ- լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ

2.Տեքստից օգտվելով՝ լրացրո՛ւ նշված բառերի բացակայող տառերը։

Աշխարհ

Ճամփորդել

Գորշ

Անվերջ

Ձանձրալի

Աղմկել

Հառաչել

Рубрика: Без рубрики

Ես

Սեպտեմբերի 8֊ը

 

Ես

 

Բարև, ես Սառա Սարչյանն եմ:    Ես ութ տարեկան եմ:    Մեր ընտանիքը վեց հոգի է:

Ես երազել եմ շուն ունենալ, բայց ես ունեմ դաշտամուկ:   Ես շատ եմ սիրում կենդանիներին:

Ես ուտելիքներից ամենաշատը սիրում եմ պիցցա, աղցան:Ես շատ եմ սիրում դաս անել:Ես շատ եմ սիրում տիկնիկներից բարբի և ռապունցել: Ես շատ  եմ վազում:

 

 

 

Рубрика: Ռուսերեն

Ռուսերեն 13.09.2022

Имя, Фамилия_ Сара Сарчян______________________

  1. Пропали буквы, найди и впиши их.

Дима и Анна решили пойти в гости к Вардану и Бабкену. К ним присоединились Милана,  Сюси, Елена.

  • Найди пары антонимов.

Чёрный-белый

Длинный-кратки

Узкий-широкий

Горький-сладткий

Горячий-холодный

Высокий-ниский

День-ночь

Хороший-плохоий

Большой-маленький 

Карандаш-ручка

Полотенце-

  • Дополни окончания.

Милана вчера играла в мяч.

Давид вчера смотрел кино.

Вануш вчера читала книгу.

Сара вчера слушла интересную историю.

Мария вчера думала о школе.

Гриша вчера плавал в большом бассейне.

Рубрика: English

English 12.09.2022.

September

12.09

Կարդա տեքստը:

Hello, I am Sara. I have big brown eyes and a small nose. I have long black hair. My sister has blue eyes and short brown hair.

Անծանոթ բառեր

eyes-աչքեր

long- երկար

nose-քիթ

hair-մազեր

short- կարճ

  • Լրացրեք նախադասություները հետևյալ բառերով՝ hair, short, nose
  1. I have long hair.
  2. My brother has a small nose
  3. Ann has black hair.

Կրկնենք գույները՝

red-կարմիր, blue-կապույտ, green-կանաչ, yellow-դեղին, white-սպիտակ, black-սև, pink-վարդագույն, purple-մանուշակագույն, brown-շագանակագույն, grey-մոխրագույն,

Լրացրու թերթիկը՝ 3rd grade

09.09

Կարդա տեքստը:

Hello, My name is Ann. I am seven. I have a mother, a father and a brother. I do not have a sister. My family is not large.

Անծանոթ բառեր

family- ընտանիք

do not have- չունենալ

large- մեծ, is not large- մեծ չէ

Рубрика: Հայոց լեզու

Երիտասարդ խեցգետինը

Մի երիտասարդ խեցգետինմտածում էր.
— Ինչո՞ւ իմ ըտանիքում բոլորըքայլում են ետ—ետ: Ես այդպես չեմ ուզում: Ես ուզում եմ քայլել միայն առաջ, ինչպեսգորտերը, ու թող պոչսկորցնեմ, եթե դա ինձ չհաջողվի:

Սկսեց թաքուն վարժություններ անել հարազատգետի քարերի մեջ, ու առաջին օրերին շատհոգնեց. ամենուր բախվում էր ինչ-որ բանի, քերծում էր զրահն ու կոխկրտում սեփականոտքերը: Բայց, քիչ-քիչ, փորձերը սկսեցին հաջողվել, եթե իրոք ուզում ես, ապա ամեն բան էլկարելի է սովորել:

Երբ արդեն շատ վստահ էր իր ուժերի վրա, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ուասաց.

— Հապա նայե՛ք:

Ու հրաշալի քայլերով առաջ գնաց:

— Զավա՛կս, – լաց եղավ նրա մայրը,- Հո խելքդ չե՞սթռցրել: Ուշքի ե՛կ, քայլի՛ր եղբայրներիդ պես, որքեզ շատ են սիրում:

Բայց նրա եղբայրները միայն փռթկացնում էին: Հայրը խստորեն նրան նայեց, հետո ասաց.

— Դե հերի՛ք է: Եթե ուզում է ես մնալ մեզ հետ, քայլի՛ր ինչպես բոլոր մյուս խեցգետինները: Իսկ եթե ուզում ես համառել, գետը մեծ է. գնա՛, ուայլևս ետ չվերադառնաս:

Քաջարի խեցգետինը սիրում էր իրհարազատներին, բայց չափից ավելի էր վստահիր վրա, որպեսզի կասկածներ ունենար.նահամբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ուեղբայրներին ու ճանապարհ ընկավ դեպի մեծաշխարհ:

Անցնելիս` արթնացրեց գորտերի մի խմբիզարմանքը, որոնք որպես իսկական կանայք, հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանիցբամբասելու:

-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,- նայե՛ք այս խեցգետնին ու ասացեք, որ սխալվումեմ, եթե կարող եք:

— Էլ հարգանք չի՛ մնացել,- ասաց մեկ ուրիշը:

— Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:

Բայց խեցգետինը շարունակեց քայլել իրճանապարհով: Որոշ ժամանակ հետո լսեց, որիրեն կանչում է մի ծեր, մեծ խեցգետին, որըդեմքի թախծոտ արտահայտություն ուներ ումեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ.

-Բարի՛ օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:

Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.

— Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտիսովորեցնեմ քայլել առաջ: Բայց տե՛ս, թե ինչիհասա. ապրում եմ մեն-մենակ, ու մարդիկ ավելիշուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձհետ: Քանի դեռ ուշ չէ, ակա՛նջ արա ինձ. համակերպվի՛ր անելու այնպես, ինչպես անում ենմյուսները, ու մի օր, շնորհակալ կլինես իմ այսխորհրդի համար:

Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչպատասխաներ ու լուռ մնաց: Բայց ինքն իրենասում էր.

— Չէ՛, ե՛ս եմ իրավացի:

Ու հրաժեշտ տալով ծեր խեցգետնին` հպարտորեն շարունակեց իր ճանապարհը: Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծուռ բաները: Մենքդա չգիտենք, քանզի նա դեռ շարունակում է քայլելայն նույն քաջությամբ ու վճռականությամբ, ինչառաջին օրը: Միայն կարող ենք նրան ի սրտեհաջողություն մաղթել՝ ասելով.

— Բարի՛ ճանապարհ: