Рубрика: բնագիտություն

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները գարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:

    Կավից, ապակուց, պլաստիկից, փայտից, մետաղից, քարից, ոսկի:
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:

    Մարմիններ-աթոռ, սեղան,  մատանի, գրիչ, պատուհան, պայուսակ , բաժակ։
    Նյութեր-փայտ, պղինձ, ոսկի։
  3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

Պինդ-ալյումին, երկաթ, ոսկի, արծաթ, փայտ, ապակի

Հեղուկ-Գոլորշի, ջուր

Գազային-նավթ, թթվածին

Рубрика: բնագիտություն

Սուտասան

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։

— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,– հարցնում է թագավորը։ — Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։

— Մի կոտ ոսկի՞– զարմանում է թագավորը։ — Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։

— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։

— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,― խոսքը փոխում է թագավորը։

— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

Рубрика: բնագիտություն

Չափում, չափման միավորներ

Առաջադրանքներ

Թիզով չափիչ գրասեղանիդ երկարությունը և լայնությունը, հաշվիր գրասեղանիդ երեսի պարագիծը։

120+120+70+70=3 մ80 սմ

Չափիր քո սեղանի կամ տարբեր առարկաների երկարությունը ձեռիդ թիզով, ապա թիզդ և ստացված արդյունքը վերածիր մետրի, սանտիմետրի

6 թիզ, 1 թիզը=12 սմ

6×12=72

Քանոնով չափիր տետրի երկարությունը՝ արտահայտ­ված սանտիմետրերով և միլիմետրերով: Ստացված տվյալները գրանցիր համակարգչում:»

30 սմ

Չափիր քո քայլի երկարությունը: Այնուհետև քայլերով չափիր քո դասարանի, դպրոցի միջանցքի երկարու­թյունը: Ստացված տվյալները արտահայտիր մետրե­րով և սանտիմետրերով:

Տանը բացիր պայուսակդ և որոշիր տվյալ պահին դրա­նում եղած առարկաների զանգվածները: Ստացված տվյալներն արտահայտիր կիլոգրամներով և գրամնե­րով:

Իմ պայուսակը իրերով կզմեց 3կգ 500գ

Рубрика: բնագիտություն

Հայաստանում օգտագործված չափման միավորներ

քանոն

Հայաստանում օգտագործված երկարության չափերից են ասպարեզ նետաձիգը, որը հավասար Է 227մ, փոքր մատնաչափը’ 1սմ 6մմ, կոճը’ 3սմ 9մմ, բուռը’ 10սմ, ներբանը’ 20սմ, հռոմեական մղոնը’ 1480մ և այլն: 19-րդ դարի վերջին Հայաստանում հայկական երկարության չավւերի հետ միասին տարածված է եղել ռուսական արշինը, որը հավասար է 71 սմ 12մմ-ի:

Մեզանից շուրջ 2500 տարի առաջ հայկական լեռնաշխարհում որպես զանգվածի միավոր կիրառվել Է տաղանդը, որը հավասար Է 30կգ: Մինչև 19-րդ դարի վերջը շուրջ 500 տարի գործածված զանգվածի միավորներից է Թավրիզի լիտրը կամ մանը, որն էլ հավասար է 288կգ 63գ:

Հայաստանում օգտագործված զանգվածի միավոր է նաև փութը: 1 փութը հավասար է մոտ 16կգ:

Հետաքրքիր է, որ զանգվածի միևնույն միավորը Հայաստանի տար­բեր մասերում ուներ տարբեր չափման միավորներ, բայց դա չէր խանգարում մարդկանց առևտուր կատարել և այլ խնդիրներ լուծել:

Рубрика: բնագիտություն

Չափում․ Չափման միավորներ

untitled1

Բնագիտական ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունեն չափումները: Դրա համար օգտագործվում են մեծությունները և դրանց միավորները:

Հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունները. Եթե մրսել ես, տաք թեյ խմիր․ կամ էլ՝ ամռանը եղանակները ավելի տաք են, քան ձմռանը: Երկու դեպքում էլ խոսքը  մեծության՝ ջերմաստիճանի մասին է: Մի դեպքում խոսքը հեղուկի (թեյի), մյուս դեպքում օդի ջերմաստիճանի մասին է։

Երբ խոսում ես առարկայի ձգվածության կամ երկու առարկաների միջև եղած հեռավորության մասին, օգտագործում ես քեզ հայտնի մեկ այլ մեծություն՝ երկարությունը:

Երբ կշեռքով կշռում ես խնձորները, ապա իմանում ես նրանց զանգ­վածը, որը նույնպես մեծություն է: Մեծություն է նաև ժամանակը, որի միջոցով որոշվում է որևէ գործընթացի կամ երևույթի տևողությունը: Յուրաքանչյուր մեծություն մեզ որոշակի պատկերացում է տալիս մարմնի կամ երևույթի այս կամ այն հատկության մասին: Ցանկացած մեծություն (երկարություն, ժամանակ, զանգված, ջերմաստիճան) կա­րելի է չափել, դրա համար օգտագործվում են չափման միավորներ: Իսկ ի՞նչ է չափման միավորը: Պատկերացրու, որ երկու աշակերտի, որոնցից մեկը բարձրահասակ է, մյուսը՝ կարճահասակ, հանձնարարվել է քայլերով չափել դպրոցի խաղահրապարակի երկարությունը: Երկու աշակերտները միևնույն տեղից և միևնույն գծով քայլերով չափեցին խաղահրապարակի երկարությունը: Բարձրահասակ աշակերտի քայ­լերի թիվը կազմեց 90. իսկ ցածրահասակինը’ 100: Տվյալ դեպքում քայլը երկարության չափման միավորն է: Սակայն նշված օրինակից ակնհայտ է դառնում, որ յուրաքանչյուր մարդ ունի իր քայլի երկա­րությունը: Նման ձևով երկարություն չափելու դեպքում կառաջանա խառնաշփոթ, որից անհնար կլինի գլուխ հանել:

Գիտնականները հարմարության համար սահմանել են չափման միա­վորների միասնական համակարգ: Օրինակ՝ ինչպես արդեն գիտես, ջեր­մաստիճանը չափվում է աստիճաններով, երկարությունը՝ մետրերով, զանգվածը՝ գրամներով, կիլոգրամներով և այլն, ժամանակը՝ ժամերով, րոպեներով, վայրկյաններով:

Քանոնի կամ չափման գործիքի յուրաքանչյուր բաժանում համապատասխանում է որոշակի չափման միավորի: Նրանք բոլորը ունեն մի ընդհանուր հատկանիշ բաժանումներով սանդղակներ։ Օրինակ՝ քանոնի վրա կարելի է գտնել բաժանումներ, որոնք համապատասխանում են մեկ սանտիմետրին և մեկ միլիմետրին, կշեռքի վրա՝ համապատասխան գրամին և կիլոգրամին, իսկ ժամացույցի վրա էլ՝ համապատասխան րոպեին և ժամին:

Հայաստանում օգտագործված չափման միավորներ

Հայաստանի չափման միավորներ

Չափում թիզով

Առաջադրանքներ՝

Չափում․ Առաջադրանքներ

1. Քանոնով չափիր տետրի երկարությունը՝ արտահայտ­ված սանտիմետրերով և միլիմետրերով: Ստացված տվյալները գրանցիր տետրում:

20 սմ = 200 մմ

  1. Չափիր քո քայլի երկարությունը: Այնուհետև քայլերով չափիր քո դասարանի, դպրոցի միջանցքի երկարու­թյունը: Ստացված տվյալները արտահայտիր մետրե­րով և սանտիմետրերով:

    Մի քայլի երկարությունը 60 սմ
    Միջանցքի երկարությունը 7 քայլ
    60 x 7 = 420 սմ
  2. Տանը բացիր պայուսակդ և որոշիր տվյալ պահին դրա­նում եղած առարկաների զանգվածները: Ստացված տվյալներն արտահայտիր կիլոգրամներով և գրամնե­րով: Աշխատանքային տետրում արտագծիր ստորև տրված աղյուսակը և ստացված տվյալները լրացրու դրա մեջ:

    Համակարգիչ — 1կգ 200գ = 1200 գ
    Պայուսակ և այլ գրենական պիտույքներն 1կգ 400 գ = 1400 գ

Արդյունքում՝

Անժելա Դադոյան — Չափում․ Առաջադրանքներ

Սոֆի Նահապետյան — Հայաստանում օգտագործված չափման միավորներ

Անուշկա Մանուկյան — Հայաստանում օգտագործված չափման միաորները հեքիաթներում և երգերում

Լիլիթ Ղազարյան — Հայաստանում օգտագործված չափման միավորներ

Անի Շահսուվարյան

Ալեքս Յակովլև

Միքայել Շվագիր

Մանուկան Անուշկա

 Սերգեյ Ջուլհակյան

Աբգարյան Արեգ

Տոնոյան Մանե

Բաղդասարյան Անի

Ամիրյան Արինա

Թաթոյան Գոհար

Միքայել Սահակյան

Ղոսլամանյան Ստելլա

Հարությունյան Աստղիկ

Հովհաննիսյան Աննա

Թահմասյան Նարե

Աբրահամյան Հակոբ

Նանե Գալստյան

Տոնոյան Մանե

Рубрика: բնագիտություն

Արաքս գետը

imagesCAZ10ZGF
imagesCAB7G9SN

Գրեթե ամեն մի ազգ ունի իր սիրելի, գլխավոր գետը: Մեզ՝ հայերիս համար այդպիսին է Մայր Արաքսը:

Արաքսը սկիզբ է առնում պատմա­կան Հայաստանի տարածքում՝ այժմ Թուրքիայում գտնվող Բյուրակն (այ­սինքն՝ հազարավոր ակունք ունեցող) լեռնազանգվածի սառնորակ աղբյուր­ներից: Գետը սկզբնավորվում է չորս առվակներից, որոնք, այնուհետև միա­նալով այլ գետերի ու գետակների, հոսում են դեպի Արարատյան դաշտ: Այստեղ արդեն Մայր Արաքսը հոսում է դանդաղ, փռվում  է, տարածվում՝ առաջացնելով ոլորաններ, ծանծաղուտներ, կղզյակներ:

Պատմահայր Մովսես Խորենացու վկայությամբ, Արաքս գետը հոսել է հայկական հինավուրց մայրաքաղաքների՝ Արմավիրի, Վաղարշապատի և Արտաշատի մոտով, բայց հետագայում փոխել է իր հունը և հեռացել այդ քաղաքներից:

Արաքսը միանում է Կուր գետին, և երկուսով միասին հոսում են դեպի Կասպից ծով: Արաքսի ջրերը ոռոգման նպատակով օգտագործվել են դեռևս շատ վաղուց: Նրա վրա կառուցվել են բազմաթիվ ջրանցքներ և ջրամբարներ:

Արաքսը հարուստ կենդանական աշխարհ ունի: Նրա ջրերում բազմանում են կարմրախայտ, լոքո և այլ ձկնատեսակներ:

Рубрика: բնագիտություն

ԳԵՏԵՐԻ ԵՎ ԼՃԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔՈՒՄ

Գետերի նշանակությունը: Գետերր մեր մոլորակի արյունատար ա­նոթներն են: Պատահական չէ, որ դեռ վաղ ժամանակներից բոլոր բնակավայրերր մարդիկ կառուցել են գետերի ափերին, որ այդ գետերի քաղցրա­համ ջրերն օգտագործեն իրենց կարիքների համար: Աշխարհի գրեթե բո­լոր խոշոր քաղաքներր գտնվում են գետերի ափերին:

Գետերի ջուրն օգտագործվում է խմելու ե կենցաղային նպատակնե­րով, ոռոգման համար, արդյունաբերության մեջ, գետերր նաև հազարամ­յակներ շարունակ ձկնային սննդով են ապահովել մարդուն, եղել են նաև տրանսպորտային միջոց՝ նավարկության և բևռների տեղափոխման հա­մար: Վերջապես՝ գետերի ջուրն օգտագործվում է նաև էլեկտրաէներգիա ստանալու համար: Օրինակ՝ Հրազդան և Որոտան գետերի վրա կառուցվել է էլեկտրակայանների համակարգ:

Գետերի ջուրն օգտագործելու համար հաճախ անհրաժեշտ է լինում կարգավորել գետերի հոսքր, և այդ նպատակով գետի հունում կառուցում են ջրամբարներ:

Գետի ջրի տարեկան հոսքր չափվում է խորանարդ մետրով:

Լճերի նշանակությունը: Լճերր նույնպես կարևոր նշանակություն ունեն մարդու կյանքում: Հատկապես քաղցրահամ լճերի ջուրր պիտանի է կենցա­ղում և ոռոգման նպատակով օգտագործելու համար, իսկ աղի լճերից արդ­յունահանում են կերակրի և այլ տեսակի աղեր:

Շատ լճեր օգտագործվում են ձկնաբուծության և ձկնորսության նպա­տակով: Մեծ լճերր ծառայում են նաև նավարկության համար՝ դրանցով տեղափոխում են բեռներ ու մարդկանց:

Լեռնային գեղատեսիլ լճերր ծառայում են տուրիզմի զարգացմանը և մարդկանց հանգստի կազմակերպմանը: Օրինակ՝ Սևանա լիճը Հայաստանի կարևորագույն հանգստավայրն է, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ իրենց հանգիստն են վայելում ամառվա շոգին:

Լեռնային լճերր հարուստ են նաե էներգետիկ պաշարներով, եթե լճից գետ է սկիզբ առնում: Այս առումով շատ տիպիկ է Սևանա լիճր, որից դուրս եկող Հրազդան գետի վրա կառուցված է վեց ջրաէլեկտրակայան:

Լճերր, ունենալով այսպիսի կարևոր նշանակություն, այսօր պահպա­նության խիստ կարիք ունեն: Բազմաթիվ լճային ավազաններում, որտեղ բնակչությունր խիտ է, և մարդու տնտեսական գործունեությունր մեծ է, ջու­րն զգալի չափով աղտոտված է, իսկ առանձին դեպքերում դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:

Աշխարհի շատ երկրներում հատուկ միջոցառումներ են իրագործվում լճերի մաքրությունր պահպանելու համար: Մեր երկրում նույնպես հսկայա­կան աշխատանքներ են տարվում Սևանա լճի մակարդակի բարձրացման և ճահճացման վտանգի կանխման համար:

Բոլորիս պարտքն է աչքի լույսի պես պահպանել մեր գետերը ե գեղատեսիլ Սևանը:

Рубрика: բնագիտություն

ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ

Լճերր ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման’ լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:

Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ և լցվել ջրով՝ առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախոր լճերն են, օրինակ’ Բայկալը, Տանգանիկան և այլն:

Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու­մից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճե­րր փոքր են և ծանծաղ: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը :

Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերը փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածք­ների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:

Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի՝ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճե­րից հայտնի են Սևանա և Վանա լճերը:

Սառցադաշտային ծագմամբ լճերր ձևավորվել են սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում՝ հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ’ Քարի լիճը:

Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիա­նոսների մաս: Հետագայում երկրակեղևի շարժումների հետևանքով այդ մասերն անջատվել են օվկիանոսից՝ ձևավորելով առանձին ջրային ավա­զաններ, օրինակ՝ Կասպից և Արալյան լճերը, որոնք մեծության ու աղիութ­յան պատճառով ծով են անվանվում:

Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստո­րերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոս է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոս լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում՝ Ուրմիան, Վանը:

Որպես կանոն՝  անհոս լճերն աղի են, իսկ հոսունները’ քաղցրահամ:

Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ՝ պատնեշներ, և կուտակում ջուրը:

Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ’ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է լիճը:

    Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:
  2. Լճային գոգավորություններն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ:

    Ըստ ծագման’ լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:
  3. Որո՞նք են հոսուն և անհոս լճերը: Բերեք օրինակներ:

    Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Սևանա լճից սկիզբ է առնում Հրազդան գետը:
    Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:  
  4. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:

    Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գո֊յություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ:
    Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:
Рубрика: բնագիտություն

Գետեր

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը ներծծվում է, մի մասը’ գոլորշանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:

Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը։
Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը’ հուն:


Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ’ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ’ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերը, գետակները, առվակները կոչվում են վտակներ:
Գետերը լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:

Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը’ Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը’ Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սևջուրը’ Հայաստանում:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ’ Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը’ տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում’ պատճառելով մեծ վնասներ:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:

Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը:

2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:

գետահովիտ, հուն ,ակունք ,գետաբերան:

3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:

 Անձրևաջրերը, Ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը:

4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:

Մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում:Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը’ տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:

Խաղ-առաջադրանք։ Գետեր։