Рубрика: Ռուսերեն

Местоимение

В местоимениях я, ты, мы, вы изменяется основа: я — меня; ты — тебя; он — его;
она — её.
1 лицо 2 лицо 3 лицо
кто? я ты он, оно, она
кого? меня тебя его, её

кому? мне тебе ему, ей
кого? меня тебя его, её
кем? мной тобой им, ей (ею)
о ком? обо мне о тебе о нём, о ней


1. Внимательно прочитайте текст и выделите местоимения
Олень
Часто бывают случаи, когда олень идёт к людям, ищет у них защиты. Однажды на берегу реки Белой наблюдатели заметили в реке, на самой середине, оленя, стоящего неподвижно.
Не успели удивиться такому поведению зверя, как увидели на берегу реки пять волков. Хищники находились выше оленя по течению и пытались вплавь добраться до него. Но едва они доплывали до середины реки, как быстрое течение сносило их вниз.
Волки отчаянно молотили по воде лапами, но достать оленя не могли. Несколько раз они пытались
добраться до оленя, — но безрезультатно. Неизвестно, как бы всё кончилось, если бы не вмешались люди. А олень стоял в воде, не обращая внимания на выстрелы. Когда волки разбежались, он спокойно выбрался на берег, прошёл мимо людей и с достоинством удалился.

2. Выполните задание:

Напиши слова в три столбика: 1) (он, мой); (она, моя); 3)
(оно, моё).

Образец: отец — мой отец (он).
Отец, сова, улица, гнездо, яйцо, солома, доктор, суп, пальто, воробей, яблоко, ракета, петух, озеро,
солнце, крыша, герой, город, масло, столица, облако, трамвай, олень, волк.

Напиши текст, изменяя предложения. Например (солнце — оно, белка — она).
Пригрело солнце, растопило снег. Вылезла белка из гнезда, где пряталась зимой от холода. Выбрались из своих убежищ бобр, барсук и колючий ёжик. Каждый их них рассказывал о том, как он провёл долгую зиму.
Образец: Пригрело солнце. Оно растопило снег.

Рубрика: մաթեմ

Թեստ 9

  1. Ո՞ր  թվին է համապատասխանում  8 հազ․+7տ․+5մ․   կարգային գումարելիների գումարին։

1)875                            2)8075

3)8705                         4)8750

  1. Ամբողջ ճանապարհի   2/5  մասը անցնելուց հետո ո՞ր  մասը կմնա անցնելու։

1) 1/5                          2)5/3

3) 3/5                         4) 2/7

  1.   Ո՞ր շարքի կոտորակներն են դասավորված  նվազման կարգով։

1) 1/5, 8/5, 18/5, 18/5

2) 2/10, 2/15, 2/50, 2/55


3) 7/5, 4/5, 2/5, 9/5

4) 1/5, 8/5,12/5, 2/5

  1. Գտիր 7896-ը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը։

1)6             2)96

3)896         4)2

  •          6 կմ 75 մ-ն արտահայտիր  մետրերով։

1)675մ       2)6075

3)81մ          4)135մ

  1. Քանի՞ րոպե  է 5/6 ժամը։

1)72ր      2)11ր

3)56ր    4)50ր    

  1. Մեկ կիլոգրամի ո՞ր մասն է կազմում 1 գրամը։

1) 1/10         2) 1/100

3) 1/1000    4) 1/10000

  1. Թիվը  12-ի բաժանելիս   ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել։

           1)1              2)11

           3)6            4)12

  1. Որքանո՞վ  կմեծանա  եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք  2 թվանշանը։

 1)200-ով   2)2000-ով

3)2-ով    4)20000-ով

  1. Հաշվիր 3248։8-(6‧240-5‧240)+500 արտահայտության արժեքը։

    6×240=1440
    5×240=1200
    1440-1200=240
    3248:8=406

  2. Երեք թվերի գումարը 880 է։ Դրանցից  երկուսի գումարը  560 է։ Ո՞րն է երրորդ թիվը։

    880-560=320
  3. Հաշվիր 8 մ9սմ-59սմ  արտահայտության արժեքը։


  4. Գտիր 6սմ կողմով քառակուսու մակերեսի    5/9 մասը:
  5. Երեք իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը։
  6. Գտիր  այն  թիվը, որը 9-ի բաժանելիս  քանորդում  ստացվում է 18, իսկ մնացորդում՝  6։
  7. Եթե  Աշոտի մտապահած թվին ավելացնենք  4-ի եռապատիկը, կստանանք  ամենափոքր եռանիշ թիվը։ Ո՞ր թիվն է մտապահել Աշոտը։
Рубрика: Հայոց լեզու

Ստեփան Զորյան «Չալանկը»

1-ին հատված

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրիր ընդգծված բառերը:

2. Պատմվածքից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

3. Պատմվածքից դուրս գրիր Չալանկին նկարագրող հատվածները:

4. Վերնագրիր առաջին հատվածը:

2-րդ հատված

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
  2. Կազմիր նախադասություններ ընդհատել, տարօրինակ, զարթնել բառերով:
  3. Ի՞նչ առածներ գիտես շան մասին: Գրիր:
  4. Վերնագրիր հատվածը:

3-րդ հատված

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը, տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ՝

  1. Հատվածից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը, օրինակ՝ խնդրել- թ լսում ենք, դ գրում
  2. Վերնագրիր 3-րդ հատվածը:
Рубрика: բնագիտություն

Սուտասան

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։

— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,– հարցնում է թագավորը։ — Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։

— Մի կոտ ոսկի՞– զարմանում է թագավորը։ — Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։

— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։

— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,― խոսքը փոխում է թագավորը։

— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

Рубрика: Ճամփորդություն

Դեպի Լոռի

Ապրիլի 26-28-ին մենք ընկեր Իվետայի և ընկեր Անահիտի հետ գնացինք Լոռու մարզ Գարգառ և Պուշկինո գյուղեր, սկզբում ես չէի ուզում գնալ, որովյետև իմ դասընկերներից ոչ մեկը չէր գալիս ճամբար, բայց հետո իմացա, որ մեր դասարանի Մարիամն էլ է գալու, ուրախացա և սկսեցի պատրաստվել։ Ճամփորդության ժամանակ ես ընկարացա մեր դպրոցի մյուս սովորոների հետ և հասկաց, որ շատ լավ է, որ ճամբարի ժամանակ պետք է տարբեր դասարանի երեխաներ լինեն, որ ավելի լավ ընկերանան։Ճամբարի ժամանակ մենք գնացինք մի քանի դպրոց և ես ծանոթացա մի աղջկա հետ, որը շատ լավ աղջիկ էր և ես վրցրեցի Հասմիկի հեռախոսահամարը , որ կարողանամ իր հետ ընկերություն անել։ տղաների հետ ֆուտբոլ խաղացինք։ Մենք մի արտի մոտ գնացինք, որը դեղին ծաղիկներով էր լցված, շատ գեղեցիկ տեարան էր։ Ես տեսա տարբեր տեսակի կենդանիներ։ Մենք գնացինք մի գյուղ և բերեցինք կաթ,մածուն, պանիր, ձու, հաց և այլն։ Ճամբարի ժամանակ մենք տեսանք զինվորներ և ես նրանց բարևեցի։ Շատ բան ունեմ պատմելու, բայց չեմ ուզում, որ իմ գեղեցիկ օրերի մասին բոլորը իմանան։

Рубрика: բնագիտություն

Չափում, չափման միավորներ

Առաջադրանքներ

Թիզով չափիչ գրասեղանիդ երկարությունը և լայնությունը, հաշվիր գրասեղանիդ երեսի պարագիծը։

120+120+70+70=3 մ80 սմ

Չափիր քո սեղանի կամ տարբեր առարկաների երկարությունը ձեռիդ թիզով, ապա թիզդ և ստացված արդյունքը վերածիր մետրի, սանտիմետրի

6 թիզ, 1 թիզը=12 սմ

6×12=72

Քանոնով չափիր տետրի երկարությունը՝ արտահայտ­ված սանտիմետրերով և միլիմետրերով: Ստացված տվյալները գրանցիր համակարգչում:»

30 սմ

Չափիր քո քայլի երկարությունը: Այնուհետև քայլերով չափիր քո դասարանի, դպրոցի միջանցքի երկարու­թյունը: Ստացված տվյալները արտահայտիր մետրե­րով և սանտիմետրերով:

Տանը բացիր պայուսակդ և որոշիր տվյալ պահին դրա­նում եղած առարկաների զանգվածները: Ստացված տվյալներն արտահայտիր կիլոգրամներով և գրամնե­րով:

Իմ պայուսակը իրերով կզմեց 3կգ 500գ

Рубрика: մաթեմ

Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ

1․ Երկու տարբեր կետերից իրար ընդառաջ վազեցին երկու ընկեր։ Երբ
նրանք հանդիպեցին, պարզվեց, որ նրանցից մեկն անցել է 240մ
ճանապարհ, իսկ մյուսը՝ 320մ։ Որքա՞ն էր այդ կետերի
հեռավորությունը։


240+320=560

պատ.՝ 560

2․ Միևնույն կետից նույն ուղղոթյամբ միաժամանակ շարժվեցին
երկու հեծանվորդ։ Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինը անցել
էր 4կմ, իսկ երկրորդը՝ 6կմ։ Որքա՞ն էր այդ պահին նրանց միջև
հեռավորությունը։ Ո՞ր հեծանվորդն էր ավելի արագ ընթանում։


6-4=2 կգ

պատ.՝ 2 կգ

3․ Նույն կետից նույն ուղղությամբ շարժվեցին երկու հեծանվորդ։
Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջին հեծանվորդն անցել էր 4կմ,
իսկ նրանց միջև հեռավորությունը 2կմ էր։ Հաշվի՛ր երկրորդի անցած
ճանապարհը։


4+2=6 կմ

պատ.՝ 6 կմ

4․ 20կմ500մ հեռավորությունից իրար ընդառաջ շարժվեցին երկու
ձիավոր։ Շարժվելուց որոշ ժամանակ անց, երբ նրանք կանգնեցին
հանգստանալու, առաջին ձիավորն անցել էր 8կմ200մ, իսկ երկրորդը՝
9կմ ճանապարհ։ Այդ պահին որքա՞ն էր նրանց միջև
հեռավորությունը։


1.8կմ200մ+9կմ=17կմ200մ

20կմ500մ-17կմ200մ=3կմ300մ

պատ.՝ 3կմ300մ

5․ Միևնույն կետից հակադիր ուղղությամբ շարժվեցին երկու
հետիոտն։ Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինը անցել էր 340մ,
որը երկրորդի անցածից 30մ-ով ավելի էր։ Որքա՞ն էր այդ պահին
նրանց միջև հեռավորությունը։


պատ.՝ 30մ

6․ A վայրից միևնույն ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու
ավտոմեքենա։ 1ժ հետո նրանց հեռավորությունը միմյանցից 15կմ էր։
Մեկնաբանի՛ր, թե ինչպես կարող էր դա պատահել։ Հաշվի՛ր այդ
պահին կանաչ մեքենայի անցած ճանապարհը՝ գիտենալով, որ
դեղինը անցել էր 95կմ։


95-15=80


պատ.՝ 80

7․ B վայրից հակադիր ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու
ավտոմեքենա։ 1ժ հետո առաջինն անցել էր 75կմ ճանապարհ, իսկ
երկրոդը՝ 15կմ-ով ավելի։ Հաշվի՛ր այդ պահին նրանց
հեռավորությունը միմյանցից։

15+75=90

90+75=165


պատ.՝ 165

8․ A վայրից հակադիր ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու
ավտոմեքենա։ Շարժվելուց 1ժ հետո նրանց հեռավորությունն իրարից
200կմ էր։ Այդ պահին որքա՞ն ճանապարհ էր անցել մեքենաներից
յուրաքանչյուրը, եթե նրանցից մեկն անցել էր 20կմ-ով ավելի, քան
մյուսը։


200-20=180

180:2=90

90+20=110
պատ.՝ 110

9․ 2կմ հեռավորությունից իրար ընդառաջ դուր եկան հեծանվորդն ու
հետիոտն։ Երբ հանդիպեցին, հետիոտնն անցել էր 800մ-ով պակաս
ճանապարհ, քան հեծանվորդը։ Հանդիպման պահին որքա՞ն
ճանապարհ էր անցել հեծանվորդը։


2000-800=1200

1200:2=600

600+800=1400
պատ.՝1400

10․ A և B վայրերից, որոնց հեռավորությունը 170կմ է, միամյանց
ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Որոշ ժամանակ անց
նրանցից մեկն անցել էր 55կմ, իսկ մյուսը՝ 65կմ։ Որքա՞ն էր այդ
պահին նրանց հեռավորությունը։

65+55=120

170-120=50

պատ.՝50

Рубрика: մաթեմ

Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ

1․ Երկու տարբեր կետերից իրար ընդառաջ վազեցին երկու ընկեր։ Երբ
նրանք հանդիպեցին, պարզվեց, որ նրանցից մեկն անցել է 240մ
ճանապարհ, իսկ մյուսը՝ 320մ։ Որքա՞ն էր այդ կետերի
հեռավորությունը։




2․ Միևնույն կետից նույն ուղղոթյամբ միաժամանակ շարժվեցին
երկու հեծանվորդ։ Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինը անցել
էր 4կմ, իսկ երկրորդը՝ 6կմ։ Որքա՞ն էր այդ պահին նրանց միջև
հեռավորությունը։ Ո՞ր հեծանվորդն էր ավելի արագ ընթանում։




3․ Նույն կետից նույն ուղղությամբ շարժվեցին երկու հեծանվորդ։
Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջին հեծանվորդն անցել էր 4կմ,
իսկ նրանց միջև հեռավորությունը 2կմ էր։ Հաշվի՛ր երկրորդի անցած
ճանապարհը։




4․ 20կմ500մ հեռավորությունից իրար ընդառաջ շարժվեցին երկու
ձիավոր։ Շարժվելուց որոշ ժամանակ անց, երբ նրանք կանգնեցին
հանգստանալու, առաջին ձիավորն անցել էր 8կմ200մ, իսկ երկրորդը՝
9կմ ճանապարհ։ Այդ պահին որքա՞ն էր նրանց միջև
հեռավորությունը։




5․ Միևնույն կետից հակադիր ուղղությամբ շարժվեցին երկու
հետիոտն։ Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինը անցել էր 340մ,
որը երկրորդի անցածից 30մ-ով ավելի էր։ Որքա՞ն էր այդ պահին
նրանց միջև հեռավորությունը։




6․ A վայրից միևնույն ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու
ավտոմեքենա։ 1ժ հետո նրանց հեռավորությունը միմյանցից 15կմ էր։
Մեկնաբանի՛ր, թե ինչպես կարող էր դա պատահել։ Հաշվի՛ր այդ
պահին կանաչ մեքենայի անցած ճանապարհը՝ գիտենալով, որ
դեղինը անցել էր 95կմ։


7․ B վայրից հակադիր ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու
ավտոմեքենա։ 1ժ հետո առաջինն անցել էր 75կմ ճանապարհ, իսկ
երկրոդը՝ 15կմ-ով ավելի։ Հաշվի՛ր այդ պահին նրանց
հեռավորությունը միմյանցից։


8․ A վայրից հակադիր ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու
ավտոմեքենա։ Շարժվելուց 1ժ հետո նրանց հեռավորությունն իրարից
200կմ էր։ Այդ պահին որքա՞ն ճանապարհ էր անցել մեքենաներից
յուրաքանչյուրը, եթե նրանցից մեկն անցել էր 20կմ-ով ավելի, քան
մյուսը։




9․ 2կմ հեռավորությունից իրար ընդառաջ դուր եկան հեծանվորդն ու
հետիոտն։ Երբ հանդիպեցին, հետիոտնն անցել էր 800մ-ով պակաս
ճանապարհ, քան հեծանվորդը։ Հանդիպման պահին որքա՞ն
ճանապարհ էր անցել հեծանվորդը։




10․ A և B վայրերից, որոնց հեռավորությունը 170կմ է, միամյանց
ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Որոշ ժամանակ անց
նրանցից մեկն անցել էր 55կմ, իսկ մյուսը՝ 65կմ։ Որքա՞ն էր այդ
պահին նրանց հեռավորությունը։


Рубрика: Հայոց լեզու

Թեստային աշխատանք

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

Տեքստային աշխատանք

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։
  
Որտե՞ղ են ապրում ընձուղտները։Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում:
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։ Նորածին ձագուկի լույս աշխարհ գալը տոն է հոտի համար:
Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։ Ընձուղտի տարիքը որոշում են մաշկի գույնից: Եթե խալերի գույնը սև է, այսինքն մեծ է:
Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։ Ընձուղտը օրվա մեծ մասը անցկացնում է կանգնած քնում է:

2.Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա:

3.Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։

Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր։

Գործը վաղվան մնաց, իմացիր՝ կորավ -գնաց։

4.Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։

50- հիսուն

1- մեկ

35- երեսունհինգ

16- տասնվեց

20- քսան

11- տասնմեկ

2. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա,  բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
մարդմանկապարտեզԸնձուղտ
ձայնփոքրիկ
պարզ անխնա
 ջուր հյութեղ

3.Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

ծաղկած այգի

Խելացի կենդանի

բարձրահասակ ընձուղտ

բարի մարդ

4.Բացատրի՛ր <<կրակի հետ խաղալ>> և <<ձեռք քաշել>> դարձվածքները։ <<կրակ>> կամ <<ձեռք>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։  

Կրակի հետ խաղալ- Վտանգավոր քայլ կատարել:

Ձեռք քաշել- հրաժարվել

Անբոց կրակ- ընբոստ հոգի

Չորս ձեռնանի- մի գործին եռանդով կպնող

Рубрика: Հայերնագիտություն

Ինքնաստուգում

1.Թվարկի’ր հայկական թագավորությունները։

Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Արշակավան, Դվին, Բագարան, Երազգավորս, Կարս, Անի, Երևան:պ

  1. Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։

Վան-Ուրարտու

  1. Թվարկի’ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին: Պատմիր նրանց քաղաքաշինության մասին։

Արտաշեսյանը ստեղծել է Արտաշատ

  1. Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։

Մեծ և հզոր

  1. Ո՞ր թվականին Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն։

301

  1. Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում։ Ո՞ւմ միջոցով:

Տրդատ գ.

  1. Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։

Գառնի տաճար

  1. Ո՞ր թվականին ստեղծվեց հայոց այբուբենը։ Ո՞վ ստեղծեց այն։

405թ ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը այբուբենը:

  1. Թվարկի’ր Արշակունյաց քեզ հայտնի արքաների անունները։

Աշոտ բ երկար փոքր հայկ Տրդատ Գ Տրդատ ա:

  1. Թվարկի’ր Բագրատունյաց քեզ հայտնի արքաներին։

Սմբատ 1 աշոտ բ Գագիկ ա

  1. Բագրատունյաց արքայատոհմի օրոք ու՞ մ դեմ էր պայքարում հայ ժողովուրդը։ Պատմի’ր մի քանի նախադասությամբ:

Արաբների հետ

  1. Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։ Ինչու՞:

Հեթումյաններին վորով հետևնրանց եկավ Ռուբինյանների արքայատոհմը։

  1. Որտե՞ղ թագավորեցին Ռուբինյանները և Հեթումյանները։ Ինչպե՞ս Ռուբինյաններից գահը անցավ Հեթումյաններին։ Ինչքա՞ն տևեց Կիլիկյան Հայաստանի թագավորությունը։

11—14